Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անպատասխանատվությունը ոչ թե հարգվում է, այլ` անարգվում

Անպատասխանատվությունը ոչ թե հարգվում է, այլ` անարգվում
31.07.2023 | 22:12

ՀՀ քաղաքացու անձնագրում գրված է, որ «անձնագիրը կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է»:

Շուրջ 120 000 արցախցիներ կրում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր:

Պաշտոնական Երևանը Հայաստանի Հանրապետության անունից Արցախը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այլ պետության կազմում:

Այսօրինակ պարզ դասավորվածության դեպքում, ինչու՞ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը: Այլ կերպ ասած, եթե Երևանը հրաժարվում է 120 000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցիների հովանավորումից, ապա ինչի՞ մասին Բաքուն պետք է խոսի Ստեփանակերտի հետ:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը տեղի չի ունենա:

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, ո՛չ Բրատիսլավայում, ո՛չ Օսլոյում, ո՛չ էլ Հոնոլուլույում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա: Այսպես շարունակվելու դեպքում, այն կկայանա Եվլախում, Նաֆթալանում կամ ընդհանրապես չի կայանա, քանզի անպատասխանատվությունը չի հարգվում՝ անարգվում է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3745

Մեկնաբանություններ